Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 162
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

«ԿԱՊԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ, 28-րդ կետերի, 81-րդ հոդվածի           1-ին մասի, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի դրույթներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1. Ստեղծել «ԿԱՊԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն։ 

2. Հաստատել «ԿԱՊԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն թիվ 1 հավելվածի։

3. Հաստատել «ԿԱՊԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության աշխատողների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 2 հավելվածի:

4. Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Ռ. Մելիքյան փողոցի 8 հասցեում գտնվող հասարակական նշանակության շենքի առաջին հարկից 611,05 քմ մակերեսով տարածքը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել «ԿԱՊԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ԹԱՆԳԱՐԱՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։

5. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՊԱՐՏԱԿ ՄՈՒՇԿԱՄԲԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.51 Կբ)
(99.50 Կբ)
(20.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner