Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի 4-րդ մասով, որոշում եմ`
1․Հաստատել Կապան համայնքի 2025թվականի բյուջեի նախագծի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:
2.Հանձնարարել`
1)Համայնքապետարանի բաժիններին ներկայացնել եկամուտների կանխատեսումներ, ծրագրեր և ելքերի հաշվարկներ՝ համապատասխան հիմնավորումներով, հաշվի առնելով, որ նախատեսվող բյուջետային տարվա համար մշակվող բյուջետային քաղաքականությունը պետք է արտահայտի համայնքի հնգամյա զարգացման ծրագրի հիմնական ուղղությունները:
2) Համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներին և համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին՝ սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցին համապատասխան ներկայացնել բյուջետային ֆինանսավորման հայտերը, դրանց պահպանման ծախսերի նախահաշիվները՝ համապատասխան հիմնավորումներով:
3)Համայնքապետարանի ֆինանսական բաժնին՝ վերլուծել հայտերը, ստուգել հաշվարկները, կազմել համայնքի բյուջեի նախագծի նախնական տարբերակը: