Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ինմասի 24) կետով, համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին»թիվ 912-Ն, 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին»թիվ 470-Ն, Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումների և քննության առնելով Հենրիկ Գրիգորյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ
1.Համայնքի Կապան քաղաքի Լեռնագործների փողոցի թիվ 1/22/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում Հենրիկ Գրիգորյանի կողմից ինքնակամ կառուցած, համայնքային սեփականություն գրանցված 14.01 քառ.մ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը 0.0014 հա սպասարկման հողամասով 35 610 /երեսունհինգ հազար վեց հարյուր տաս/ դրամով 14.01x10000x0.13=18220 դրամ ավտոտնակի, 14x1242=17400 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Հենրիկ Գրիգորյանին:
2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով: