Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածով հաստատված կարգի 131-րդ կետը և հաշվի առնելով Էդվարդ Հովհաննիսյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ․
1․ Ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 5/2 հասցեում վարսավիրանոց կառուցելու համար Էդվարդ Հովհաննիսյանին 2024 թվականի դեկտեմբերի 06-ին տրված N 229 շինարարության թույլտվությունը։
2 Աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի պետ Կ․Գրիգորյանին՝ միջոցներ ձեռնարկել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործողություններ իրականացնելու համար։
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում այն հասցեատիրոջը պատշաճ եղանակով հանձնելու հաջորդ օրը։