Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 8-Ն որոշումների և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին ո ր ո շ ու մ է.
1. Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, Արծվանիկ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության ներքոհիշյալ հողամասերը գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով, 25 /քսանհինգ/ տարի ժամկետով մրցույթով վարձակալությամբ օգտագործման տրամադրել, սահմանելով`
1) 0.58806 հա /ծածկագիր՝ 09-018-0101-0001-թաղամասից/ - 3-րդ կարգի անջրդի վարելահողի համար 1880 (հազար ութ հարյուր ութսուն) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:
|