Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 18)-րդ և 19)-րդ կետերով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» ՀՀ օրենքի 3-րդ և 4-րդ գլուխների պահանջներով, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Կապան համայնքում տեղական տուրքերի և վճարների դրույքաչափեր սահմանելու մասին» N 143-Ն որոշման 9)-րդ կետի ա.ենթակետի պահանջը և հաշվի առնելով ԱՁ Սամվել Կարապետյանի ոգելից և ալկոհոլային խմիչքի արտադրանքի վաճառքի թույլտվություն ստանալու մասին 15.08.2019թ. հայտը, որոշում եմ
1. Տալ թույլտվություն ԱՁ Սամվել Կարապետյանին /ՀՎՀՀ 78606508/` Կապան համայնքի Մինաս Պապյան փողոցի թիվ 12 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում ոգելից և ալկոհոլային խմիչքի արտադրանքի առուվաճառք իրականացնելու համար:
2.Թույլտվությունը տալ 2019 թվականի համար ըստ եռամսյակների՝ սահմանված տուրքը վճարելուց հետո: