Այսօր: Շաբաթ, 26 Սեպտեմբերի 2020թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ԹԻՎ 7 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, համայնքի ավագանին    որոշում  է.

Հաստատել Կապան համայնքի ավագանու 2020 թվականի հուլիսի 31-ի թիվ 7  արտահերթ  նիստի օրակարգը.

 

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ցամաքային տարածքի ծածկույթի դասակարգմանը համաձայնություն տալու մասին

2. «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում նախատեսվող  անտառավերականգնման և անտառապատման աշխատանքների ծրագրին նախնական համաձայնություն տալու մասին

3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը օգտագործման տրամադրելու մասին

4.Կապան համայնքի վարչական տարածքում՝ Աճանան գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսակական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով մրցույթով օգտագործման տրամադրելու մասին

5.Կապան համայնքի վարչական տարածքում՝ Նորաշենիկ գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության իրավունքով մրցույթով օգտագործման տրամադրելու մասին

6.Կապան համայնքի Կապան քաղաքի Համլետավան թաղամաս թիվ 26/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող հողամասը աճուրդային կարգով օտարելու մասին

7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2020 թվականի հունիսի 30-ի N 61-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին

8.Կապան համայնքի վարչական սահմաններում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին

9.Կապան համայնքի Կապան քաղաքի Ռ․ Մելիքյան փողոցի թիվ 6/23 հասցեում գտնվող 13,13 քառ․մ մակերեսով տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.76 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ք.Կապան,Ա.Մանուկյան 5ա

+374-285-42036, 060521818

kapan.syuniq@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner