| 
   ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
  | 
 Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք  ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com | 
  Ո Ր Ո Շ ՈՒ Մ | 
  02  մայիսի  2019 թվականի N 36-Ա | 
  ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՃԱՆԱՆ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 74 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ  ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ  ՀՈՂԵՐԻՑ  0.00516 ՀԱ  ՀՈՂԱՄԱՍԸ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ  ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ | 
 
 Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով,  Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածով,  համաձայն Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի թիվ 10-Ն որոշման,  հիմք ընդունելով էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 27-ին տրված թիվ ԼՎ-232 լեռնահատկացման ակտը և ակտի փոփոխությունները, հաշվի առնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերության 11.04.2019թ. թիվ ՆԱ-322 գրությունը և համայնքի ղեկավարի   առաջարկությունը, համայնքի ավագանին      ո ր ո շ ու մ  է. 1.Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Աճանան գյուղի 1-ին փողոցի թիվ 74 հասցեում գտնվող, բնակավայրերի նշանակության ընդհանուր օգտագործման հողերից 0.00516 հա հողամասը /ծածկագիր 09-042-0557-0001-ից/ սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ խմելու ջրի ջրամատակարարման խողովակաշարի անցկացման նպատակով՝ 25 (քսանհինգ) տարի ժամկետով տրամադրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը, տարեկան վարձավճար սահմանելով 1290.0 /մեկ հազար երկու հարյուր իննսուն/ դրամ: 
2. Համայնքի ղեկավարին՝  սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:  | 
 Կողմ -12  ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՎԻԼԵՆ ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԻՎԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՄՈ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ  | Դեմ -0   | Ձեռնպահ -0   |  
  | 
  ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                        ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ
 
 
  | 
| Կից փաստաթղթեր՝ | 
  | 
(49.63 Կբ)
  |  
 
 |  
  | 
 | 
 | 
| Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |  
  | 
 | 
 |