Այսօր: Երկուշաբթի, 16 Սեպտեմբերի 2019թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1018
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԻՎԵՏԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի ԹԻՎ 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5)-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 4)-րդ մասով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

Կապան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի «Կապան համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 145-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ և հաստատել հավելվածների աղյուսակների հետևյալ ցուցանիշները`

1)Որոշման 3-րդ կետի` Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ գործառնական դասակարգման թիվ 2 հավելվածում‚ համաձայն հավելված 1-ի: 

2)Որոշման 4-րդ կետի` Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ տնտեսագիտական դասակարգման  թիվ 3 հավելվածում‚ համաձայն հավելված 2-ի: 

3)Որոշման 7-րդ կետի` Համայնքի բյուջեի ծախսերը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման  թիվ 6 հավելվածում‚ համաձայն հավելված 3-ի:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԻՎԵՏԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner