Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 33
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԽՆԱՄԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23-Ի ԹԻՎ 6-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի                1-ին մասի 42)-րդ կետով, ՀՀ ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության Կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի  «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 631-Ն որոշման հավելվածի 11-րդ կետի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1. Հաստատել ՀՀ Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի հետևյալ կազմը՝

1) Գևորգ Փարսյան - Կապան համայնքի ղեկավար, հանձնաժողովի նախագահ

2) Մայա Միրզոյան – «Կապան քաղաքի մանկական կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն, հանձնաժողովի քարտուղար

3) Նելլի Շահնազարյան- Կապանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, հանձնաժողովի անդամ

4) Աննա Գաբրիելյան – Կապանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ

5) Աննա Ոսկանյան – Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ, հանձնաժողովի անդամ

6) Ռուզաննա Գալստյան - սոցիալական ծառայության տարածքային գործակալության մասնագետ, հանձնաժողովի անդամ

7) Մելանյա Սահակյան - «Կապան քաղաքի մանկական կենտրոն» ՀՈԱԿ-ի սոցիալական աշխատող, հանձնաժողովի անդամ

8) Սաթինե Հարությունյան – Կապանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության բաժնի առաջատար մասնագետ, հանձնաժողովի անդամ

9) Անուշ Մեժլումյան – «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության անդամ, հանձնաժողովի անդամ

2. Ուժը կորցրած ճանաչել Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի «Կապանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմը հաստատելու և համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 100-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 6-Ա որոշումը:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.84 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner