Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

06 մայիսի 2024 թվականի N 760-Ա

ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ԲԱՂԱԲԵՐԴ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 22/10 ՀԱՍՑԵԻ ՀԱՐԵՎԱՆՈՒԹՅԱՄԲ ՄՅԱՍՆԻԿ ՍԵՐՈԲԻ ՄԱՐՈՒԹՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ 0.00267 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՆԿՈՒՂԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ԱՎՏՈՏՆԱԿԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»  397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ մասով համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» թիվ 731-Ն, ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն որոշումների, հիմք ընդունելով «ԶԵՓՅՈՒՌ ԱՐՏ» ՍՊ ընկերության 11.03.2024թ․ եզրակացությունը, որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման  տեղեկանքը /ծածկագիր 2023ZGDBBE/ և քննության առնելով Մյասնիկ Մարությանի դիմումը. որոշում եմ

 

1. Համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության 0.00267 հա բնակելի կառուցապատման հողամասից 0.00174 հա այլ հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակելի  կառուցապատման հողերի:

2.Համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 22/10 հասցեի հարևանությամբ    բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0.00267 հա հողամասում Մյասնիկ Սերոբի Մարությանի  կողմից ինքնակամ կառուցված նկուղային հարկով  ավտոտնակը, որի նկուղային  հարկում 13.4 քառ․մ արտաքին /12.1 քառ․մ ներքին/ մակերեսով օժանդակ շինություն է, իսկ 1-ին հարկում 24.8 քառ․մ արտաքին /21.0 քառ․մ ներքին/ մակերեսով ավտոտնակ է,  որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և համարել համայնքային սեփականություն` առանձնացնելով 0.00267 հա սպասարկման հողամաս: 

3. Շինությանը տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք. Կապան, Բաղաբերդ թաղամաս, թիվ 22/15:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(48.62 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner