Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, համաձայն 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքի, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշումների, հիմք ընդունելով «ՏՐԻՎԻՈՒՄ ԷՔՍՊԵՐՏ» ՍՊ ընկերության 26.02.2024թ. եզրակացությունը, որակավորում ունեցող անձի կողմից տրված հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքը /ծածկագիր 2023LPL8MT/ և հաշվի առնելով Գագիկ Հարությունյանի ո ր ո շ ու մ ե մ
1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 22112023-09-0006 վկայականի համաձայն համայնքի Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 18/8 հասցեում Գագիկ Հայկազի Հարությունյանին պատկանող 0.0018 հա մակերեսով հողամասում ինքնակամ կառուցած 18 քառ.մ մակերեսով ծածկը, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու որպես Գագիկ Հայկազի Հարությունյանի սեփականություն:
2.Պարտավորեցնել Գագիկ Հայկազի Հարությունյանին ծածկի օրինականացման համար տեղական բյուջե վճարել 30120 /երեսուն հազար մեկ հարյուր քսան/, /18x10000x0.1673=30120/ ՀՀ դրամ:
3. Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: