Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 92-րդ հոդվածի 1-ին մասի,համաձայն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին կետի և 2-րդ կետի ա/ ենթակետի, որոշում եմ`
1. Կապան համայնքի ղեկավարի 2024թվականի հունվարի 08-ի «Կապան համայնքի 2024թվականի բյուջեի կատարման եռամսյակային /աճողական/ համամասնությունները հաստատելու մասին» թիվ 24-Ա որոշմամբ հաստատված հավելվածում կատարել փոփոխություններ՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել ֆինանսական բաժնին՝ ապահովել սույն որոշումից բխող գործառույթների իրականացումը: