Այսօր: Շաբաթ, 21 Սեպտեմբերի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 69
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
03.09.24 ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՅՈԹԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի ԱՌԱՋԻՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ
1․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի բյուջեի՝ 2024 թվականի առաջին կիսամյակի կատարման ընթացքի մասին հաղորդումն ի գիտություն ընդունելու մասին2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի 2025-2027 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը հաստատելու մասին3․ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Տեղական ինքնակառավարման և ապակենտրոնացման բարեփոխումներ» ծրագրին մասնակցությանը հավանություն տալու, նախաձեռնող և աշխատանքային խմբերի կազմերը հաստատելու մասին4․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 29-ի N 141-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին5․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի ... Մանրամասն
29.07.24 ՆՈՐ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔԵՐ՝ ԵՂԵԳ ԵՎ ԸՐԿԵՆԱՆՑ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ
Շարունակելով համայնքի համաչափ զարգացմանն ուղղված ծրագրերը՝ հուլիսի 27-ին պաշտոնապես շահագործման են հանձնվել Եղեգ և Ըրկենանց գյուղերի վարչական նոր շենքերը։ Հանդիսավոր արարողությանը ներկա էին համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը, համայնքապետարանի համապատասխան ոլորտի ներկայացուցիչները, շինարարական ընկերությունների պատասխանատուները և գյուղերի բնակիչները։Համայնքային այս շենքերի բացումը գյուղացիների համար սպասված իրադարձություններ էին, քանի որ երկու գյուղերում էլ տասնամյակներ շարունակ վարչական շենքեր գոյություն չեն ունեցել։ Այժմ գյուղերն ունեն ամբողջովին նոր կառուցված ու հիմնանորոգված մեկ հարկանի կառույցներ, որտեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ թե՛ աշխատակիցների հարմարավետ և արդյունավետ աշխատանքը կազմակերպելու, ... Մանրամասն
26.07.24 ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ՝ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՄՈՏ
Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն այսօր՝ հուլիսի 26–ին, քաղաքացիների հերթական ընդունելությունն է անցկացրել, որին մասնակցել է 55 քաղաքացի։Հանդիպմանը ներկայացած քաղաքացիները համայնքի ղեկավարին դիմել են քաղաքաշինական, կոմունալ–կենցաղային տարաբնույթ խնդիրների լուծման, գույքահարկի, ուսման վարձավճարի, դրամական աջակցության և աշխատանքի տեղավորման հարցերով:Ծանոթանալով ընդունելությանը ներկայացած քաղաքացիների խնդիրներին ու լսելով համապատասխան ոլորտների պատասխանատուների պարզաբանումները` Գևորգ Փարսյանը հանձնարարել է ուսումնասիրել դրանք՝ քաղաքացիներին աջակցելու և նրանց խնդրանքներին համապատասխան լուծում տալու համար:Դիմումների մեծ մասին տրվել է դրական ընթացք:Բարձրաձայնված որոշ հարցեր էլ լուծվել ... Մանրամասն
19.07.24 ԱՎԱՐՏՎԵՑ ԿԱՊԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԸ
Ահա և վերջ․ լեգենդար գնչու ջութակահար Ռոբի Լակատոշի և ընկերներ՝ Լասլո Բոնի/ջութակ/, Լասլո Ռաշի/ցիմբալ/, Գաբոր Լադանյիի/կիթառ/, Ռոբերտ Շակչի Լակատոշի/դաշնամուր/ և Վիլմոս Սիկոշի/կոնտրաբաս/ համատեղ ելույթով հուլիսի 18-ին ավարտվեց Կապանի միջազգային երաժշտական երկրորդ փառատոնը։Այն դարձավ Կապանի մշակութային կյանքում կարևոր մի իրադարձություն, որն իր անջնջելի ազդեցությունը թողեց ոչ միայն հանդիսատեսի, այլև նոր սերնդի երաժիշտների վրա:Շուրջ երկու շաբաթ տևած փառատոնը դասական և ջազային երաժշտության սիրահարներին ամեն օր բարձրակարգ համերգներ է մատուցել միջազգային ճանաչում ունեցող երաժիշտների մասնակցությամբ։ Այդ օրերի ընթացքում բազմաթիվ շնորհալի երեխաներ և պատանիներ մասնակցել են արտերկրի և Հայաստանի անվանի երաժիշտների ... Մանրամասն
04.07.24 ԿԱՊԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՓԱՌԱՏՈՆԻ ՄԵԿՆԱՐԿԸ ՏՐՎԱԾ Է
Հուլիսի 4–ին Վահագն Ստամբոլցյանի անվան երգեհոնային դահլիճը կրկին ողողվեց մշակութային շնչով։ Լեփ–լեցուն դահլիճում պաշտոնապես ազդարարվեց Կապանի միջազգային երաժշտական երկրորդ փառատոնի մեկնարկը։Փառատոնն անհրաժեշտ նախաձեռնություն և իրապես սպասված իրադարձություն է դարձել Կապանի մշակութային կյանքում, որի կարևորության մասին իր ելույթում խոսել է Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը. «Նման մասշտաբի միջոցառումների անցկացումը չափազանց կարևորում եմ մեր քաղաքում, քանի որ մշակույթը այցեքարտ դարձնելու ուղին բռնած Կապանի համար սա հիանալի հնարավորություն է աշխարհին ներկայանալու, ինչու չէ նաև այլ երկրների մշակույթներն ընդունելու, ճանաչելու, լավը քաղելու, և որ ամենակարևորն է կրթվելու համար։ Փառատոնը ... Մանրամասն
02.07.24 ՎԵՐԱԲԱՑՎԵՑ ՆՈՐԱՇԵՆԻԿ ԳՅՈՒՂԻ ՄԱՐԶԱԴԱՇՏԸ
Երկար տարիների ընդմիջումից հետո համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանի նախաձեռնությամբ ֆուտբոլը կրկին վերադարձավ Նորաշենիկ գյուղի մարզադաշտ։ Լավագույն ավանդույթները վերականգնելու և շարունակելու նպատակով հուլիսի 1-ին տեղի ունեցավ վերակառուցված մարզադաշտի հանդիսավոր բացման արարողությունը։Ողջունելով ներկաներին և շնորհավորելով հիշարժան օրվա կապակցությամբ՝ Գևորգ Փարսյանը կարևորել է ավանդույթներ ունեցող մարզադաշտի բացումը և հույս հայտնել, որ նոր կառուցված մարզադաշտը ֆուտբոլը զարգացնելու և ավելի մասսայականացնելու խթան կհանդիսանա, ինչպես նաև նոր շունչ և աշխուժություն կբերի գյուղական կյանքին։Խաղադաշտի բացումը նշանավորվեց 2024 թվականի Կապան համայնքի ֆուտբոլի առաջնության մեկնարկային խաղով, որտեղ մրցապայքարի դուրս ... Մանրամասն
01.07.24 ՎԱՆԵՔ ԳՅՈՒՂՆ ԱՐԴԵՆ ԻՍԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇԵՆՔ ՈՒՆԻ
Հունիսի 29-ին Վանեք գյուղում օրը տոնական էր․տեղի ունեցավ նոր վարչական շենքի պաշտոնական բացման արարողությունը, որը հերթական քայլն է գյուղերի զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման և գյուղացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման ճանապարհին:Նորակառույց շենքի բացումն ազդարարել են Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանն ու Վանեք գյուղի վարչական ղեկավար Սամվել Առաքելյանը՝ կտրելով խորհրդանշական կարմիր ժապավենը։Համայնքային այս շենքի բացումը մեծ ձեռքբերում է բնակչության կյանքում, քանի որ տասնամյակներ շարունակ գյուղը վարչական շենք չի ունեցել, իսկ այսօր ունի ամբողջովին նոր կառուցված ու վերանորգված շենք, որտեղ ստեղծված են անհրաժեշտ պայմաններ թե՛ աշխատակիցների հարմարավետ և արդյունավետ աշխատանքը ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստեր
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ, 22․11․2023թ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ, 06․10․2023թ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ, 10․05․2023թ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ, 15․02․2022թ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ,29.12.2021թ․
Համայնքի ավագանու առաջին նստաշրջանի առաջին նիստ
Կապան համայնքի ղեկավարի երդման արարողություն
Կապան համայնքի նորընտիր ավագանու նիստ 30.11.2021թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 30.12.2020թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 09.08.2021թ
Կապան համայնքի ավագանու նիստ, 25.09.2020թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 31.07.2020թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 03.06.2021թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 09.07.2021թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 14.07.2020թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ,19.05.2021
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ,17․03․2021
Կապան համայնքի ավագանու նիստ, 04.03.2020
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 14․02․2020թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 18.02.2021թ
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 29.01.2021
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 22․01․2020թ
Ինչպես դիմել համայնքապետարան
Կապան համայնքի ավագանու նիստ, 26․12․2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 05.12.2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 08.10.2019
Կապան համայնքի ղեկավարի ավագանու նիստ, 23.07.2019
Կապան համայնքի վագանու նիստ, 09․07․2019թ
Ավագանու արտահերթ նիստ, 03.05.2019
Կապան համայնքի ավագանու նիստ, 29.03.2019թ
Կապան համայնքի ավագանու 26.02.2019թ թիվ 1 նիստ
Ավագանու արտահերթ նիստ - 04.04.2018
Ավագանու նիստ - 24.02.2018
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 23.04.2020
Կապան համայնքի ավագանու արտահերթ նիստ, 30.06.2020
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ 25․04․2022թ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ, 25․05․2022թ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ,29․06․2022թ․
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ, 28․06․2023թ
Կապան համայնքի ավագանու հերթական նիստ, 12․09․2023թ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner