Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման, հիմք ընդունելով ըստ օրենքի ժառանգության իրավունքի վկայագիրը և հաշվի առնելով Գագիկ Գևորգյանի դիմումը, ո ր ո շ ու մ ե մ․
Ըստ օրենքի ժառանգության իրավունքով Գագիկ Գրիշայի Գևորգյանին պատկանող Կապան համայնքի Տանձավեր գյուղում գտնվող ժառանգական գույքերին տրամադրել հասցեներ․
0․18813 հա տնամերձ հողամասին՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Տանձավեր, 3-րդ փողոց, թիվ 2 հողամաս;
0․05986 հա հողամասին՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Տանձավեր, 4-րդ փողոց, թիվ 56 հողամաս;
0․05082 հա հողամասին՝ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Տանձավեր, 4-րդ փողոց, թիվ 48/1 հողամաս։