Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումներով և քննության առնելով Ռոմա Սահակյանի դիմումը. որոշում եմ
1.Համայնքի Կապան քաղաքի Ռ․Մինասյան փողոցի թիվ 28/6 հասցեում համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում Ռոմա Յուրիկի Սահակյանի կողմից ինքնակամ կառուցված, համայնքային սեփականություն գրանցված 38.6 քառ.մ արտաքին /33.4 քառ.մ ներքին/ մակերեսով ավտոտնակը 0.00386 հա սպասարկման հողամասով` 127 370 (մեկ հարյուր քսանյոթ հազար երեք հարյուր յոթանասուն) դրամով (38.6x10000x0.1422=54890 դրամ ավտոտնկի համար, 38.6x1877.7=72480 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Ռոմա Յուրիկի Սահակյանին (ծնված 07.11.1973թ.):
2.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների`60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած։