Այսօր: Հինգշաբթի, 18 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2020 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,  Կապան համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող՝ քաղաք Կապան, Ռ․Մինասյան փողոց, թիվ 18ա հասցեում գտնվող շենքի 1-ին հարկը 352․05 քմ ընդհանուր մակերեսով տարածքը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Կապան քաղաքի գեղարվեստի մանկական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ իր կանոնադրությամբ նախատեսված գործունեությունը իրականացնելու նպատակով։

2․ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող՝ քաղաք Կապան, Ռ․Մինասյան փողոց, թիվ 18ա հասցեում գտնվող շենքի 2-րդ և 3-րդ հարկերը 720․15 քմ ընդհանուր մակերեսով տարածքը անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Կապան քաղաքի թիվ 2 երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ իր կանոնադրությամբ նախատեսված գործունեությունը իրականացնելու նպատակով։

3. Համայնքի ղեկավարին՝ «Կապան քաղաքի գեղարվեստի մանկական դպրոց» և «Կապան քաղաքի թիվ 2 երաժշտական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հետ կնքել սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված գույքի անհատույց օգտագործման պայմանագիր։ 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(13.84 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner