Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 142
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 մայիսի 2019 թվականի N 779-Ա

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՅՈՒՆԻՔ ԳՅՈՒՂԻ ԳՈՐԾԱՐԱՆԱՅԻՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 1/9 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ՎԱՄԱՔՍ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՏԿԱՆՈՂ 1.66416 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑԱԾ ՎԱՌԵԼԻՔԻ ՊԱՀԵՍՏԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24) կետով, համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» թիվ 470-Ն որոշումների, քննության առնելով   «Վամաքս» ՍՊ ընկերության  դիմումը. ո ր ո շ ու մ ե մ

1. Կապան համայնքի Սյունիք գյուղի Գործարանային փողոցի թիվ 1/9 հասցեում, «Վամաքս» ՍՊ ընկերությանը   պատկանող 1.66416 հա մակերեսով սեփական հողամասում ինքնակամ կառուցված 43.1 քառ.մ ընդհանուր արտաքին մակերեսով վառելիքի պահեստը, որի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական և թույլատրել գրանցելու «Վամաքս» ՍՊ ընկերության  սեփականություն: 2.Պարտավորեցնել «Վամաքս» ՍՊ ընկերության օրինականացման համար տեղական բյուջե վճարել 55600.0 (հիսունհինգ հազար վեց հարյուր) դրամ՝ /43.1x15000x0.086= 55600/: Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.29 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner