Այսօր: Ուրբաթ, 19 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը
ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍՐԱՇԵՆ ԳՅՈՒՂՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՄՐՑՈՒՅԹՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի  թիվ 286,  Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի  թիվ 8-Ն որոշումների  և հաշվի առնելով համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1. Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Սրաշեն գյուղում գյուղատնտեսական  նշանակության ներքոհիշյալ  հողամասերը գյուղատնտեսությամբ  զբաղվելու նպատակով, 25 /քսանհինգ/ տարի ժամկետով մրցույթով վարձակալությամբ օգտագործման տրամադրել, սահմանելով`

1)  3,81209 հա /ծածկագիր 09-086-0207-0036/ 4-րդ խմբի անջրդի վարելահողը  9840,0 (ինը հազար ութ  հարյուր քառասուն) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

2) 2,72146 հա /ծածկագիր 09-086-0207-0038/ 2-րդ խմբի անջրդի վարելահողը  10370,0 (տաս հազար երեք  հարյուր յոթանասուն) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

3) 0,09788 հա /ծածկագիր 09-086-0207-0037/ 2-րդ խմբի անջրդի վարելահողը  380,0 (երեք  հարյուր ութսուն) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

4) 3,01376 հա /ծածկագիր 09-086-0204-0008/ 4-րդ խմբի անջրդի վարելահողը  7780,0 (յոթ հազար յոթ  հարյուր ութսուն) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

5) 1,00831 հա /ծածկագիր 09-086-0211-0001/ 4-րդ խմբի անջրդի վարելահողը  2610,0 (երկու  հազար վեց  հարյուր տաս) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

6) 1,25498 հա /ծածկագիր 09-086-0212-0002/ 4-րդ խմբի անջրդի վարելահողը  3240,0 (երեք  հազար երկու  հարյուր քառասուն) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

7) 4,53441 հա /ծածկագիր 09-086-0214-0011/ 5-րդ խմբի անջրդի վարելահողը  6130,0 (վեց  հազար մեկ  հարյուր երեսուն) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

8) 0,10177 հա /ծածկագիր 09-086-0220-0005/ 5-րդ խմբի անջրդի վարելահողը  140,0 (մեկ  հարյուր քառասուն) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

9) 6,88606 հա /ծածկագիր 09-086-0220-0006/ 5-րդ խմբի անջրդի վարելահողը  9300,0 (ինը  հազար երեք  հարյուր) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար,

10) 14,80345 հա /ծածկագիր 09-086-0212-0002/ 4-րդ խմբի անջրդի վարելահողը  38200,0 (երեսունութ  հազար երկու  հարյուր) դրամ մեկնարկային տարեկան վարձավճար:

   2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(20.27 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner