Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
««ՍՅՈՒՆԻՔ» ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿՈՆՑԵՍԻՈՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ և 42)-րդ կետերով,  հաշվի առնելով ՀՀ Սյունիքի մարզի զարգացման և ներդրման հիմնադրամի տնօրենի 2017 թվականի հունիսի 28-ի և օգոստոսի 15-ի գրությունները և համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության      կողմ,       դեմ,      ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին          ո ր ո շ ու մ   է.

1. Անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 29062017-09-0015 վկայականով ամրագրված գույքը /ՀՀ Սյունիքի մարզի Սյունիք համայնք, Գաղթական թաղամաս 70 հասցեում գտնվող օդանավակայանը/ կոնցեսիոն կառավարման իրավունքով 25 տարի ժամկետով տրամադրել ««Սյունիք» օդանավակայան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:

2. Լիազորել համայնքի ղեկավարին կնքելու կոնցեսիոն կառավարման պայմանագիր՝ նախապայմանով, որ ««Սյունիք» օդանավակայան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կապահովվեն Կապանի օդանավակայանի վերագործարկումը և հետագա շահագործումը  միջազգային ստանդարտներին և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ աշխատանքները և ներդրումները /ուղևորահամալիրի կառուցում, թռիչքադաշտի վերանորոգում և այլն/: 

2. Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՆՆԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner