Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 2019 թվականի նոյեմբերի 19-ի «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» թիվ 225-Ն օրենքով, 2021 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 397-Ն օրենքի 2-րդ հոդվածի 2-րդ մասով և մինչև վերջինիս ուժի մեջ մտնելը գործող Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, Կապանի քաղաքային համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 101-Ա որոշումներով և և քննության առնելով Դավիթ Մարտիրոսյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ
1.Համայնքի Կապան քաղաքի Մ․Պապյան փողոցի թիվ 1/33 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման գոտում Դավիթ Գրիշայի Մարտիրոսյանի կողմից ինքնակամ կառուվցած, համայնքային սեփականություն գրանցված 6.2 քառ.մ արտաքին /4.5 քառ․մ ներքին/ մակերեսով ավտոտնակը, 0.00242 հա սպասարկման հողամասից համամասնորեն հաշվարկված (45/4340 0.000025 հա հողամասով (0.00242x45÷4340=0.000025 հա 13330 /տասներեք հազար երեք հարյուր երեսուն/ դրամով (6.2x10000x0.1969=12210 դրամ ավտոտնակի, 0.25x4441.8=1120 դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Դավիթ Գրիշայի Մարտիրոսյանին /ծնված 25.08.1960թ․/:
2.Որոշման ընդունման օրվանից օրինականացման համար սահմանված վճարների` 60-օրյա ժամկետում չվճարման դեպքում որոշումը համարվում է ուժը կորցրած: