Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 165
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 23-Ի ԹԻՎ 4 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, համայնքի ավագանին    որոշում  է.

Հաստատել Կապան համայնքի ավագանու 2020 թվականի ապրիլի 23-ի թիվ 4  արտահերթ  նիստի օրակարգը.

1.Կապան համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 129-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

2.Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ/ ստանալու նպատակով 2020 թվականին բյուջետային ծրագրավորման հայտեր ներկայացնելուն համաձայնություն տալու մասին

3.«Ավագանու նիստերի առցանց հեռարձակման համար տեխնիկայի ձեռքբերում» ծրագրի համաֆինանսավորմանը համաձայնություն տալու մասին

4.Կառուցապատման իրավունքի տրամադրման առանձին պայմանագրերով նախատեսված տարեկան վարձավճարները փոփոխելու մասին

5.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Լեն հանքեր թաղամասի  թիվ 12 շենքի թիվ 15  բնակարանը  անհատույց (նվիրատվության կարգով) օտարելու մասին

6.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը` Շինարարների փողոցի  թիվ 11 շենքի թիվ 1  բնակարանը  անհատույց (նվիրատվության կարգով) օտարելու մասին

7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին

8.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող, Կապան քաղաքի Գ. Նժդեհի հրապարակ, թիվ 1/3 հասցեում գտնվող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը երկարաձգելու և վճարի չափը փոփոխելու մասին

9.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի սեփականություն հանդիսացող, Կապան քաղաքի Գ. Նժդեհի հրապարակ, թիվ 1/4 հասցեում գտնվող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման ժամկետը երկարաձգելու և վճարի չափը փոփոխելու մասին

10.Կապան  համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 7/49 հասցեում  գտնվող, համայնքային  սեփականություն  հանդիսացող, բնակավայրերի նշանակության հասարակական  կառուցապատման  0,01385 հա հողամասը  աճուրդային կարգով օտարելու  մասին

11.Կապան  համայնքի Սևաքար գյուղի 1-ին թաղամասի 9/3 հասցեում  գտնվող, համայնքային  սեփականություն  հանդիսացող, բնակավայրերի նշանակության բնակելի  կառուցապատման  0,01902 հա հողամասը  աճուրդային կարգով օտարելու մասին

12.Կապան  համայնքի Կապան քաղաքի Գ. Արզումանյան փողոցի2-րդ նրբանքցի թիվ 58 հասցեում գտնվող, համայնքային  սեփականություն  հանդիսացող, բնակավայրերի նշանակության բնակելի  կառուցապատման  0,05 հա հողամասը  աճուրդային կարգով օտարելու  մասին

13.Կապան  համայնքի Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 21 հասցեում  գտնվող, համայնքային  սեփականություն  հանդիսացող, արդյունաբերության, ընդերքօգտագործման եվ այլ արտադրական  նշանակության արդյունաբերական օբյեկտների 0.29302 հա հողամասը  աճուրդային կարգով օտարելու մասին

14.Կապան  համայնքի Կապան քաղաքի չարենցի փողոցի թիվ 6/6 հասցեում  գտնվող, համայնքային  սեփականություն  հանդիսացող, բնակավայրերի նշանակության  բնակելի կառուցապատման  0.0033  հա հողամասը  մրցույթով  կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին

15.Սյունիքի մարզի Կապան համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքի վարչական սահմաններում գտնվող հատուկ պահպանվող տարածքների նշանակության օբյեկտների հողերից 0.26հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

16.Սյունիքի մարզի Կապան համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքի վարչական սահմաններում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերից 9.632հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

17.Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու և գյուղատնտեսական նշանակության վարելահողերից 0.02 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

18.Կապան համայնքի համար արտաբյուջետային հաշիվ բացելու համաձայնություն տալու մասին

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.55 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner