Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24) կետով, համաձայն Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ մասի, 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն, 2003 թվականի ապրիլի 17-ի «Բազմաբնակարան բնակելի շենքերի, բնակարանների, անհատական բնակելի տների, այգետնակների (ամառանոցների) և դրանց կից շինությունների, առանձին կանգնած հասարակական ու արտադրական նշանակության շինությունների, բազմաբնակարան բնակելի շենքերում տեղակայված հասարակական և արտադրական նշանակության շինությունների տեղադրության (տարածագնահատման գոտիականության) գործակիցները հաստատելու մասին» թիվ 470-Ն, Կապան համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 12-ի թիվ 101-Ա որոշումների, քննության առնելով Գարիկ Ավագյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ
Համայնքի Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի թիվ 20/27 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի կառուցապատման գոտում Գարիկ Ավագյանի կողմից ինքնակամ կառուցած, համայնքային սեփականություն գրանցված երկհարկանի շինությունը որի առաջին հարկում 25,30 քառ.մ ավտոտնակ է, իսկ 2-րդ հարկում 46,15 քառ.մ օժանդակ շինություն և 3,33 քմ պարիսպ, 0.01063 հա սպասարկման հողամասով, 222800,0 /երկու հարյուր քսաներկու հազար ութ հարյուր/ դրամով, որից (25,30x10000x0.11=27830.0 դրամ ավտոտնակի, 46,15x20000x0,011=101,530,0 դրամ օժանդակ շինության, 3,33x20000x0,011=7330,0 դրամ պարսպի և 106,3x810=68110.0դրամ հողամասի համար) ուղղակի վաճառքի միջոցով օտարել Գարիկ Ավագյանին: