Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22) կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշումով, հաշվի առնելով Խաչիկ Աղաջանյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ
Սեփականության իրավունքով Խաչիկ Աղաջանյանին պատկանող, Կապան համայնքի Ներքին Հանդ գյուղում գտնվող բնակարանին տրամադրել նոր հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, Ներքին Հանդ գյուղ, 1-ին փողոց, քոթեջ 11, բնակարան թիվ 2: