|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 սեպտեմբերի 2017 թվականի N 680-Ա |
ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՂԱԲՈՒՐՋ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 91 ՀԱՍՑԵՈՒՄ ԱՐՇԱՎԻՐ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԱՎԵԼ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ 0.11062 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՍԱՀՄԱՆԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 31-ի Կադաստրային քարտեզագրումն ավարտված տարածքներում անշարժ գույքի նկատմամբ իրավունքների առաջին պետական գրանցման կարգը հաստատելու մասին թիվ 867 որոշման 3-րդ կետի, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին թիվ 2387-Ն որոշման և հաշվի առնելով Կապան քաղաքի Բաղաբուրջ թաղամասի թիվ 72 տան բնակիչ Արշավիր Սարգսյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ 1.Սահմանազատել Բաղաբուրջ թաղամասի թիվ 91 հասցեում Արշավիր Սարգսյանի կողմից ավել օգտագործվող 0.11062 հա հողամասը: 2.Վերը նշված 0.11062 հա ավել հողամասին տրամադրել հասցե. Բաղաբուրջ թաղամաս, թիվ 91/1: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|