Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 մայիսի 2024 թվականի N 773-Ա

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2025ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ հոդվածի  4-րդ մասով, որոշում եմ`

1․Հաստատել Կապան համայնքի 2025թվականի բյուջեի նախագծի մշակման աշխատանքների իրականացման ժամանակացույցը՝ համաձայն հավելվածի:

2.Հանձնարարել`  

1)Համայնքապետարանի  բաժիններին ներկայացնել եկամուտների կանխատեսումներ, ծրագրեր և ելքերի հաշվարկներ՝ համապատասխան հիմնավորումներով, հաշվի առնելով, որ նախատեսվող բյուջետային տարվա համար մշակվող բյուջետային քաղաքականությունը պետք է արտահայտի համայնքի հնգամյա զարգացման ծրագրի հիմնական ուղղությունները:

2) Համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներին և համայնքային ենթակայության կազմակերպությունների ղեկավարներին՝ սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցին համապատասխան ներկայացնել բյուջետային ֆինանսավորման հայտերը, դրանց պահպանման ծախսերի նախահաշիվները՝ համապատասխան հիմնավորումներով:

3)Համայնքապետարանի  ֆինանսական բաժնին՝ վերլուծել հայտերը, ստուգել հաշվարկները, կազմել համայնքի բյուջեի նախագծի նախնական տարբերակը: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.36 Կբ)
(13.43 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner