Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 184
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ՍՅՈՒՆԻՔ, ԱՃԱՆԱՆ, ՍԵՎԱՔԱՐ, ՉԱՓՆԻ, ԱՐԾՎԱՆԻԿ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ» ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ /ՍԵՐՎԻՏՈՒՏ/ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով,  Հողային օրենսգրքի 50-րդ հոդվածի 3-րդ կետի 1-ին և 11-րդ ենթակետերով,  համաձայն ՀՀ կառավարության 2011թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 1396-Ն որոշման,  հիմք ընդունելով էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 2012 թվականի նոյեմբերի 27-ին տրված թիվ ԼՎ-232 լեռնահատկացման ակտը և ակտի փոփոխությունները, հաշվի առնելով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲ ընկերության 18.09.2020թ. թիվ ՆԱ-725 գրությունը և համայնքի ղեկավարի   առաջարկությունը, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1. Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Սյունիք, Աճանան, Սևաքար, Չափնի, Արծվանիկ գյուղերում   գտնվող գյուղատնտեսական նշանակության ներքոհիշյալ հողամասերը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ)  ճանապարհային սպասարկման և հողամասի բերրի շերտի պահեստավորման համար՝ մինչև 2041 թվականի մայիս 30-ը տրամադրել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը, սահմանելով 

1) Կապան համայնքի Սյունիք գյուղում 3.7105 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողամասը /ծածկագիր 09-082-0558-0030/ տարեկան վարձավճար սահմանելով                 921 690/ինը հարյուր քսանմեկ հազար վեց հարյուր իննսուն/ դրամ

2) Կապան համայնքի Աճանան գյուղում 2.32734 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողամասը /ծածկագիր 09-042-0131-0009/ տարեկան վարձավճար սահմանելով 578 120/ հինգ հարյուր յոթանասունութ հազար հարյուր քսան/ դրամ

3) Կապան համայնքի Աճանան գյուղում 0.45997 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողամասը /ծածկագիր 09-042- 0131-0006/ տարեկան վարձավճար սահմանելով 114260 /հարյուր տասնչորս հազար երկու հարյուր վաթսուն/ դրամ

4) Կապան համայնքի Աճանան գյուղում 3.14814 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողամասը /ծածկագիր 09-042-0137-0007/ տարեկան վարձավճար սահմանելով 782000 /յոթ հարյու ութսուներկու հազար/ դրամ

5) Կապան համայնքի Սևաքար գյուղում 4.23956 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողամասը /ծածկագիր 09-087-0131-0204/ տարեկան վարձավճար սահմանելով 1053110 /մեկ միլիոն հիսուներեք հազար հարյուր տաս/ դրամ

6) Կապան համայնքի Սևաքար գյուղում 0.13016 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողամասը /ծածկագիր 09-087-0131-0203/ տարեկան վարձավճար սահմանելով 32340 /երեսուներկու հազար երեք հարյու քառասուն/ դրամ

7) Կապան համայնքի Սևաքար գյուղում 0.51211 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողամասը /ծածկագիր 09-087-0131-0202/ տարեկան վարձավճար սահմանելով 127210 /մեկ հարյուր քսանյոթ հազար երկու հարյուր տաս/ դրամ

8) Կապան համայնքի Սևաքար գյուղում 0.17731 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողամասը /ծածկագիր 09-087-0131-0205/ տարեկան վարձավճար սահմանելով 44050 / քառասունչորս հազար հիսուն/ դրամ

9) Կապան համայնքի Արծվանիկ գյուղում 2.1963 հա գյուղատնտեսական նշանակության վարելահողը  /ծածկագիր 09-018-0111-0378/ տարեկան վարձավճար սահմանելով 545 570 / հինգ հարյուր քառասունհինգ հազար  հինգ հարյուր յոթանասուն/ դրամ

10) Կապան համայնքի Արծվանիկ գյուղում 1.05789հա գյուղատնտեսական նշանակության արոտավայրը /ծածկագիր 09-018-0111-0592/ տարեկան վարձավճար սահմանելով 262780 /երկու հարյոր վաթսուներկու հազար յոթ հարյուր ութսուն/ դրամ

2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.43 Կբ) Voroshum_himnavorum
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner