Այսօր: Շաբաթ, 20 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 137
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 9-Ի ԹԻՎ 5 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին,  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

Հաստատել Կապան համայնքի ավագանու 2019 թվականի հուլիսի 9-ի թիվ 5 հերթական նիստի օրակարգը.

1. Կապան համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի թիվ 145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

2.Կապանի օր սահմանելու և Կապան քաղաքային համայնքի ավագանու 2014 թվականի  սեպտեմբերի 23-ի թիվ 71-Ա որոշման 1-ին կետն ուժը կորցրած ճանաչելու մասին

3.ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն  համայնքային ոչ առեվտրային կազմակերպության տնօրենի թեկնածությանը համաձայնություն տալու մասին

4.Անհատույց օգտագործման իրավունքով անշարժ գույք տրամադրելու մասին

5. Համայնքի սեփականություն համարվող գույքը` Մ. Պապյան փողոց,  15/22  հասցեի բնակարանը  անհատույց /նվիրատվության կարգով/ օտարելու մասին

6. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը՝ Ձորք թաղամասի թիվ 11/43  հասցեում գտնվող 18.6 քառ.մ մակերեսով ոչ բնակելի տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին

7. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը՝ Շահումյան փողոցի թիվ 11/42  հասցեում գտնվող 15.76 քառ.մ մակերեսով ոչ բնակելի տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին

8. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը՝ Ձորք թաղամասի թիվ 6/75  հասցեում գտնվող 8.9 քառ.մ մակերեսով ոչ բնակելի տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին

9. Համայնքային սեփականություն հանդիսացող գույքը՝ Լեն.հանքեր թաղամասի թիվ 23/3/2  հասցեում գտնվող 139.6 քառ.մ մակերեսով պահեստը 0.0166, 0.12222, 0.01351 հեկտար սպասարկման հողամասով  հրապարակային սակարկություններով օտարելու մասին

10. Կապան համայնքի վարչական տարածքում, պետական սեփականություն հանդիսացող, Կապան համայնքի Արծվանիկ գյուղի Նոր Ջուր թաղամասի  թիվ  11 և 12 հասցեներում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողամասերը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը տրամադրելու տարեկան վարձավճար սահմանելու մասին

11. Սյունիքի մարզի Կապան համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքի վարչական սահմաններում գյուղատնտեսական նշանակության հողերից 0.95 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

12. Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային  սեփականություն  հանդիսացող,  Կապան համայնքի Սրաշեն գյուղում գտնվող գյուղատնտեսական  նշանակության մի շարք վարելահողեր  վարձակալության իրավունքով մրցույթով տրամադրելու  մասին  

13. Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 24/5/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերից 0.06հա հողամասը  ուղղակի վաճառքի միջոցով Ալբերտ Խաչատրյանին օտարելու մասին

14. Սյունիքի մարզի Կապան համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքի վարչական սահմաններում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերից 0.37 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

15. Սյունիքի մարզի Կապան համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքի վարչական սահմաններում գյուղատնտեսական նշանակության հողերից 2.51 հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

16. Կապան համայնքի վարչական տարածքում, համայնքային սեփականություն հանդիսացող, Կապան քաղաքի Ռ. Մելիքյան փողոցի թիվ 6/17 հասցեում  գտնվող  բնակավայրերի նշանակության  ընդհանուր օգտագործման 0.01500 հա հողամասը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով  Էդգար Հակոբյանին տրամադրելու մասին

17. Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.75 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner