Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 90
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ՀԱՄԱՅՆՔԻ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԹԻՎ 254-264 ՀԱՍՑԵՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԵՐ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԸՆԴԵՐՔԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՈՒՂՂԱԿԻ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ «ԿԱՊԱՆԻ ԼԵՌՆԱՀԱՐՍՏԱՑՄԱՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481-րդ հոդվածով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի «Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 286 որոշման 44-րդ կետի ը) ենթակետի, 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագիծը  հաստատելու մասին» թիվ 1729-Ն, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 723-Ն, Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23-ի «Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ուղղակի կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճարներ սահմանելու մասին» թիվ 10-Ն որոշումների   և հաշվի առնելով «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերության /գլխ. տնօրեն Դ.Ուշկով/  2017 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 517 գրությունը և համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության - կողմ, - դեմ, 0  ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Շահումյան թաղամասում գտնվող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր կատեգորիայի ընդերքի օգտագործման հողամասերի գործառնական նշանակության ներքոնշյալ հողամասերը   ընդերքօգտագործման  նպատակով ուղղակի կառուցապատման իրավունքով 25 /քսանհինգ/ տարի ժամկետով օգտագործման տրամադրել «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությանը՝

1) Շահումյան թաղամասի թիվ 254 հասցեում գտնվող 0,0141 հա հողամասը /ծածկագիր 09-001-0330-0041/83240,0 /ութսուներեք հազար երկու հարյուր քառասուն/ դրամ տարեկան վարձավճարով;

2) Շահումյան թաղամասի թիվ 255 հասցեում գտնվող 0,21627 հա հողամասը /ծածկագիր 09-001-1361-0001/398530,0 /երեք հարյուր իննսունութ հազար հինգ հարյուր երեսուն/դրամ տարեկան վարձավճարով;

3)  Շահումյան թաղամասի թիվ 256 հասցեում գտնվող 0,03093 հա հողամասը /ծածկագիր 09-001-1371-0001/ 167910,0 /մեկ հարյուր վաթսունյոթ հազար ինը հարյուր տասը/ դրամ տարեկան վարձավճարով;

4) Շահումյան թաղամասի թիվ 257 հասցեում գտնվող 0,05515 հա հողամասը /ծածկագիր 09-001-1331-0057/ 268020,0 /երկու հարյուր վաթսունութ հազար քսան/ դրամ տարեկան վարձավճարով;

5) Շահումյան թաղամասի թիվ 258 հասցեում գտնվող 1,6385 հա հողամասը /ծածկագիր 09-001-1331-0001/ 1550530,0 /մեկ միլիոն հինգ հարյուր հիսուն հազար հինգ հարյուր երեսուն/ դրամ տարեկան վարձավճարով;

6) Շահումյան թաղամասի թիվ 259 հասցեում գտնվող 0,11107հա հողամասը /ծածկագիր 09-001-0331-0028/ 313320,0 /երեք հարյուր տասներեք հազար երեք հարյուր քսան/ դրամ տարեկան վարձավճարով;

7) Շահումյան թաղամասի թիվ 260 հասցեում գտնվող 0,28853 հա հողամասը /ծածկագիր 09-001-0331-0036/ 457060,0 /չորս հարյուր հիսունյոթ հազար վաթսուն/ դրամ տարեկան վարձավճարով;

8) Շահումյան թաղամասի թիվ 261 հասցեում գտնվող 1,62749 հա հողամասը /ծածկագիր 09-001-0331----------/ 1541620,0 /մեկ միլիոն հինգ հարյուր քառասունմեկ հազար վեց հարյուր քսան/ դրամ տարեկան վարձավճարով;

9) Շահումյան թաղամասի թիվ 262 հասցեում գտնվող 0,93872 հա հողամասը /ծածկագիր 09-001-0331----------/ 983710,0 /ինը հարյուր ութսուներեք հազար յոթ հարյուր տասը/ դրամ տարեկան վարձավճարով;

10) Շահումյան թաղամասի թիվ 263 հասցեում գտնվող 0,9819 հա հողամասը /ծածկագիր 09-001-0331----------/ 1018690,0 / մեկ միլիոն տասնութ հազար վեց հարյուր իննսուն/ դրամ տարեկան վարձավճարով;

11) Շահումյան թաղամասի թիվ 264 հասցեում գտնվող 0,02326 հա հողամասը /ծածկագիր 09-001-0331-0019/ 129320,0 / տասներկու հազար երեք հարյուր քսան/ դրամ տարեկան վարձավճարով;

2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՐԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Օրակարգի 5-րդ հարցի՝ «Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերից ընդերքօգտագործման նպատակով «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերությանը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով 5,92592 հա հողամաս տրամադրելու մասին» նախագծի վերաբերյալ զեկուցեց Կապանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և կոմունալ տնտեսության բաժնի գլխավոր մասնագետ Կարեն Գրիգորյանը: Նախագիծը քվեարկությամբ ընդունվեց 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ արդյունքով:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner