Այսօր: Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 42-րդ կետերով, հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդ գլխի դրույթները և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,  համայնքի ավագանին որոշում է.

1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի Ռ․Մինասյան (Լեռնագործների) փողոցի թիվ 4Ա հասցեում գտնվող` համայնքային սեփականություն հանդիսացող (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 13.12.2004թ. թիվ 1086262 վկայական) 401․0 քառ․ մետր հասարակական նշանակության շինությունը (կադաստրային համարը՝ 09-001-0601-004-001, նպատակային նշանակությունը՝ հասարակական, օգտագործման նպատակը՝ գրասենյակ) և 0․03 հա հողամասը (կադաստրային համարը՝ 09-001-0601-0044, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, օգտագործման նպատակը՝ շենքի կառուցման և սպասարկման համար) անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի մանկական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը՝ կազմակերպության գործունեության իրականացման նպատակով:

2․Համայնքի ղեկավարին՝ սույն որոշման առաջին կետում նշված համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը սույն որոշմամբ և սահմանված պայմաններով օգտագործման տրամադրել «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան քաղաքի մանկական կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.85 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner