Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22) կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշումով, հաշվի առնելով "Վամաքս" ՍՊ ընկերության դիմումը. ո ր ո շ ու մ ե մ
1.Սեփականության իրավունքով «Վամաքս» ՍՊ ընկերությանը պատկանող, Կապան համայնքի Սյունիք գյուղի Գործարանային փողոցի թիվ 1/4, թիվ 2/4 և թիվ 3/2 հասցեներում գտնվող գույքերի միավորման արդյունքում առաջացած նոր գույքային միավորին տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Սյունիք, Գործարանային փողոց, թիվ 1/4,2/4,3/2: 2.Նոր առաջացած գույքին տրամադրել նոր հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Սյունիք, Գործարանային փողոց, թիվ 1/9: