Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի ԹԻՎ 1 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 14-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, որոշման նախագծի քվեարկության     կողմ,    դեմ,   ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

Հաստատել Կապան համայնքի ավագանու 2016 թվականի փետրվարի 19-ի  թիվ  1  նիստի օրակարգը.
1. Կապան համայնքի 2015 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին
2. Կապան համայնքի ավագանու 2015 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 97-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին
3. Համայնքային սեփականություն հանդիսացող, Շահումյան փողոցի թիվ 9/5/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,002 հա հողամասը կառուցապատված հողամասի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի միջոցով Դավիթ Դավթյանին օտարելու մասին
4. Կապան համայնքի վարչական սահմաններում, Բարաբաթում թաղամասի թիվ 65/1/1 հասցեում գտնվող, որպես սեփականություն «անհայտ» քաղաքացու փոխանցված 0,11141 հա հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին
5. Համայնքի սեփականություն համարվող գույքը՝ Բաղաբերդ թաղամաս, թիվ 18/48 հասցեի բնակարանն անհատույց /նվիրատվության կարգով/ օտարելու մասին
6. Համայնքի սեփականություն համարվող գույքը՝ Ռ. Մինասյան փողոցի, թիվ 4 հասցեում գտնվող շենքից 203,5 քառ.մ. հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքը, վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու մասին
7. Սլավա Ադամյանին, Նազիկ Հարությունյանին և Գևորգ Խաչիկյանին գույքահարկի արտոնություն տրամադրելու մասին
8. Համայնքի ավագանու 2006 թվականի փետրվարի 16-ի թիվ 12-Ա որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին
9. Համայնքի ավագանու 2015 թվականի հոկտեմբերի 08-ի թիվ 72-Ն որոշումն անվավեր ճանաչելու մասին


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner