Այսօր: Երեքշաբթի, 14 Հոկտեմբերի 2025թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 156
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 153-Ա
 

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՎ ԱՐԹՈՒՐ ԱՐՄԵՆԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ (2․00831 ՀԵԿՏԱՐ ՀՈՂԱՄԱՍԻ) ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, 468-րդ հոդվածի 1-ին մասի, 2020 թվականի սեպտեմբերի 4-ին կնքված անշարժ գույքի (հողամասի) վարձակալության պայմանագրի (այսուհետ նաև Պայմանագիր) 9․2 կետի և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է.

1․ Սյունիքի մարզ Կապան համայնք գյուղ Եղվարդ հողամաս հասցեում գտնվող 2․00831 հեկտար մակերեսով, 09-034-0119-0167 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը (վարելահողը) վարձակալության իրավունքով Արթուր Արմենի Հովհաննիսյանին տրամադրելու մասին 2020 թվականի սեպտեմբերի 4-ին կնքված պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) 1․5 կետում «5 (հինգ)» թիվն ու բառը փոխարինել «10 (տասը)» թվով ու բառով։  

2) 3․1 կետում «5970 (հինգ հազար ինը հարյուր յոթանասուն) ՀՀ դրամ» թիվն ու բառերը փոխարինել «20000 (քսան հազար) ՀՀ դրամ» թվով ու բառերով։  

2․ Արթուր Արմենի Հովհաննիսյանի հետ կնքել համաձայնագիր՝ Պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ։ 

3․ Սահմանել, որ Պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագրի կնքման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են Արթուր Արմենի Հովհաննիսյանի միջոցների հաշվին: 

4. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։

 

 
Կողմ (0)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(29.78 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner