Այսօր: Երեքշաբթի, 16 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 66
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

01 հունիսի 2020 թվականի N 686-Ա

ԱՐՏԱԿԱՐԳ ԴՐՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՄԱՌԱՅԻՆ ԱՐՁԱԿՈՒՐԴՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԱՌԱՆՁԻՆ ՀԱՐՑԵՐԸ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24) կետով և 46-րդ հոդվածը և հաշվի առնելով ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի, հունվարի 26-ի թիվ 29-Ն հրամանը որոշում եմ

1.          Համայնքային ենթակայության նախադպրոցական ուսումնական հաստատություններում, բացառությամբ՝ <<Կապանի թիվ 11>> ՆՈՒՀ, <<Սյունիք մանկապարտեզ>>, <<Արծվանիկ մանկապարտեզ>>, <<Դավիթ Բեկ մանկապարտեզ>> և <<Ծավ մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ների, 2020 թվականի հունիսի 1-ից մինչև օգոստոսի 31-ն ընկած ժամանակաշրջանում երեխաների հաճախումների նվազման պայմաններում աշխատանքային ծանրաբեռնվածությունը, աշխատողների դրույքաչափերը կանոնակարգելու նպատակով առաջնորդվել ՀՀ կրթության և գիտության նախարարի 2007 թվականի, հունվարի 26-ի թիվ 29-Ն հրամանի հավելված թիվ 1-ով։

2.         Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը՝ անկախ խմբերի թվից վերոնշյալ ժամանակահատվածում, հաստատության բուժքրոջ համար պահպանել 1 հաստիքային միավորը, իսկ լվացարարի համար սահմանել՝ 0,25 հաստիքային միավոր։

3.         Հաստատության տնօրեններին՝

1)         Ապահովել սույն որոշումից բխող գործառույթները։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(43.62 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner