Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Եվա Բաղդասարյանի դիմումը, կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Ժառանգության իրավունքով Եվա Սերժիկի Բաղդասարյանին պատկանող, Կապան համայնքի Կապան քաղաքի Ա․Մանուկյան փողոցում գտնվող, 18․0 քառ․մ մակերեսով ավտոտնակին և 0․0018 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, Կապան քաղաք, Ա․Մանուկյան փողոց, 1/28 ավտոտնակ։