Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

19 հուլիսի 2017 թվականի N 496-Ա

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ ԱՄԵՆԱՄՅԱ ՊԱՐՏԱԴԻՐ ԳՈՒՅՔԱԳՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆԵՐԸ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի  35-րդհոդվածի 1-ինմասի 24)-րդկետով  ,  77-րդ  հոդվածով,   համաձայն  <<Հաշվապահական հաշվառման     մասին>>      Հայաստանի     Հանրապետության     օրենքի     17-րդ    հոդվածի`  ո ր ո շ ու մ   ե մ.

      1.Համայնքային    սեփականություն   համարվող   գույքի    2017    թվականի    պարտադիր գույքագրման գործընթացը կազմակերպելու և արդյունքները ամփոփելու նպատակով  ստեղծել համայնքային  հանձնաժողով  հետևյալ  կազմով`

Նելլի Շահնազարյան         աշխատակազմի քարտուղար                                հանձն. նախագահ Կարեն Գրիգորյան                քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետ            անդամ
Աննա Գաբրիելյան             ընդ. և վարչաիրավական բաժնի պետ                            անդամ
Անուշ Սիմոնյան                   կրթ., մշակ. և սպորտի բաժնի պետ                              անդամ
Տիգրան Հովհաննիսյան         եկ. հաշվ. և հավաք. բաժնի պետ                                    անդամ
Հասմիկ Ղոնյան                    ծրագ. և արտ. կապ. բաժնի գլխ. մասնագետ                   անդամ
Վարսենիկ Աղաջանյան              ֆին. բաժնի առաջ. մասնագետ                                       անդամ

  2. Համայնքի   ենթակայության    կառույցների   տնօրեններին`   սույն   որոշումն    ուժի   մեջ մտնելու պահից` 3-օրյա ժամկետում համայնքային հանձնաժողովի նախագահի հաստատմանը ներկայացնել   գույքագրման   հանձնաժողովների   կազմը   և գույքագրման ժամանակացույցը` հանձնաժողովի   կազմում  ընդգրկելով  համայնքապետարանի աշխատակազմի աշխատողնե-րին` համաձայն  հավելվածի:
   3. Ամենամյա   պարտադիր   գույքագրումը   սկսել    2017   թվականի   օգոստոսի 5-ից   և աշխատանքները   ավարտել  ու  կազմված փաստաթղթերը հաստատմանը ներկայացնել մինչև սեպտեմբերի  5-ը:

    4. Գույքագրումը     իրականացնել        Հայաստանի    Հանրապետության   Ֆինանսների   և էկոնոմիկայի   նախարարության    2000   թվականի   հունիսի   2-ի <<Կազմակերպությունների ակտիվների   և   պարտավորությունների    պարտադիր   գույքագրման   կարգը   հաստատելու մասին>>   թիվ   102   կարգով   սահմանված   պահանջների   համաձայն:
    5. Գույքագրման հանձնաժողովներին`
    1) ապահովել ակտիվների և պարտավորությունների փաստացի մնացորդների գույքագրումը և  դրանց  գրանցումները  սահմանված  կարգով:
    2) ոչ  պիտանի  ակտիվների   համար   կազմել  առանձին  ակտ` նշելով  ոչ պիտանելիության պատճառները  և առաջարկություններ ներկայացնել համայնքի ղեկավարին` ոչ պիտանի գույքը դուրս  գրելու  /ոչնչացնելու/,  գույքագրման  փաստաթղթերում  փոփոխություններ   կատարելու և  համայնքի  ավագանու  հաստատմանը  ներկայացնելու  համար:
    6. Համայնքային հանձնաժողովի նախագահ Ն.Շահնազարյանին`
    1) հսկողություն    իրականացնել   համայնքային   սեփականություն   հանդիսացող   գույքի և պարտավորությունների      գույքագրման     գործընթացների     նկատմամբ    և   համակարգել ենթակառույցների  գույքագրման  հանձնաժողովների  աշխատանքները:
   2) ապահովել     համայնքապետարանի    աշխատակազմի      հաշվեկշռում      արտացոլված ակտիվների   ու    պարտավորությունների      փաստացի     մնացորդների     ամբողջական    և  ճշգրիտ  գրանցումը գույքագրման  ցուցակներում  ու  դրանց   համեմատական   տեղեկագրերի  կազմումը:
   3) հանձնաժողովի  գործունեության  արդյունքները  ամփոփել  սույն  որոշմամբ  սահմանված կարգով   և ժամկետներում  ու  ներկայացնել  դրանք քննարկման` որոշում կայացնելու համար:
    7. Ֆինանսաբյուջետային բաժնի պետ Ի. Թադևոսյանին`
    1) ապահովել   ակտիվների   գույքագրման    արդյունքների    ամփոփումը,   համեմատական տեղեկագրերի    կազմումը    և    բացահայտված    շեղումների     վերաբերյալ      ներկայացնել առաջարկություններ    գույքագրմամբ   հայտնաբերված   շեղումների  և  դրանց պատճառների վերաբերյալ `  համապատասխան   որոշում   կայացնելու և հաշվապահական հաշվառման  մեջ ձևակերպումներ   կատարելու   համար:
    2) գույքագրման  արդյունքում արձանագրված` հետագա  օգտագործման համար ոչ պիտանի գույքի   ցանկը   ներկայացնել  հանձնաժողովի  քննարկմանը` դուրս գրման հետագա ընթացքը որոշելու  համար:
    3) սահմանված  կարգով  ձևակերպել  ամենամյա  գույքագրման  արդյունքները:
    4) կազմել համայնքի սեփականություն համարվող գույքագրման փաստաթղթերը` համայնքի ավագանու  հաստատմանը ներկայացնելու համար:
    8.    Սույն    որոշման    կատարման    հսկողությունը    դնել   աշխատակազմի    քարտուղար Ն. Շահնազարյանի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(59.00 Կբ)
(24.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner