Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին, 3-րդ կետերով և, հիմք ընդունելով համայնքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 26-ի «Կապան համայնքի 2020թ. բյուջեն հաստատելու մասին» թիվ 129-Ն որոշման 9-րդ կետի բ/ ենթակետը , որոշում եմ`
Կապան համայնքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 26-ի «Կապան համայնքի 2020թ. բյուջեն հաստատելու մասին» թիվ 129-Ն որոշման մեջ կատարել հետևյալ վերաբաշխումները, փոփոխությունները և հաստատել համայնքի բյուջեի աղյուսակների ցուցանիշների փոփոխություները` համաձայն հետևյալ հավելվածների.
1.Հատված 2-ի` «Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման» համաձայն հավելված1-ի։
2.Հատված 3-ի` «Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման» համաձայն հավելված2-ի:
3.Հատված 6-ի` «Համայնքի բյուջեի ծախսերը` ըստ բյուջետային ծախսերի գործառնական և տնտեսագիտական դասակարգման» համաձայն հավելված3-ի: