Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է. 1.Կապան համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 30-ի «Կապան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 127–Ա որոշման NN 1-33 հավելվածներում կատարել փոփոխություններ՝ համաձայն NN 1-33 հավելվածների:
2. Սույն որոշումը տարածվում է 2021 թվականի փետրվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
|