Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մաս 22) կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշումով. ո ր ո շ ու մ ե մ
Համայնքային սեփականություն հանդիսացող Կապան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 11 շենքում գտնվող 15,76 քառ.մ մակերեսով ոչ բնակելի տարածքին տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, քաղաք Կապան, Շահումյան փողոց, թիվ 11/42: