Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԿԱՐԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԳՐ.ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ «ՍՅՈՒՆԻՔԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋ» ՊՈԱԿ-Ի ԿԱԹՍԱՅԱՏԱՆ ՇԵՆՔԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ 0.0216 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 64-րդ և 65-րդ հոդվածների,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» թիվ 1729-Ն, 2006 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմանների նկարագիրը հաստատելու և Կապանի քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող` պետական սեփականություն հանդիսացող հողամասերն անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու մասին» թիվ 723-Ն և հաշվի առնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի 2017 թվականի մայիսի 17-ի թիվ 02-23 գրությունը և համայնքի  ղեկավարի  առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության     կողմ,      դեմ,       ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին    ո ր ո   շ ու մ  է.

1.Համայնքի սեփականություն հանդիսացող,  Գր,Արզումանյան փողոցի  թիվ 11 հասցեում գտնվող «Սյունիքի տարածաշրջանային պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի կաթսայատան շենքի զբաղեցրած բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման 0.0216 հա հողամասը /ծածկագիր 09-001-105-002/ սեփականության իրավունքով անհատույց տրամադրել Հայաստանի Հանրապետությանը:

2.Սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 
Կողմ (9)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԻՐԱՆՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner