Այսօր: Երկուշաբթի, 14 Հոկտեմբերի 2019թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 852
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, +374-285-42036, 060521818, kapan.syuniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հուլիսի 2019 թվականի N 74-Ա

ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ /ԲՆԱԿԱՎԱՅՐԻ/ ԳԼԽԱՎՈՐ ՀԱՏԱԿԱԳԾՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ՝ ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԱՀՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 16/8 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԵՐԻՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ 0.004 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29)-րդ կետով, Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1)-ին կետով, «Քաղաքաշինության մասին» Հայաստանի հանրապետության օրենքի 143 –րդ հոդվածի 5-րդ, 8-րդ, 9-րդ մասերի դրույթներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված Հայաստանի Հանրապետության համայնքների/ բնակավայրերի/ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 18.06.2019թ. N 1/փ-45 դրական եզրակացությունը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը,  համայնքի ավագանին ո ր ո շ ու մ  է.

1. «Կապան քաղաքային համայնքի /բնակավայրի/ գլխավոր հատակագծում» կատարել փոփոխություն և պետական սեփականություն հանդիսացող Կապան քաղաքի Շահումյան 16/8 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության օբյեկտների հողերից 0.004 հա (կադաստրային ծածկագիր 09-001-0513-0204 ) բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը փոխադրել  էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության հողերի կատեգորիա՝ «էներգետիկայի հողեր» գործառնական նշանակության:

2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումից բխող գործառույթներն իրականացնել օրենսդրությամբ սահմանված կարգով:

 


Կողմ -13

ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ

ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ԴԱՎԹՅԱՆ ՆԱՐԵԿ

ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԻՎԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԿԱՄՈ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳԵՎՈՐԳ ՓԱՐՍՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(75.50 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ


  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner