Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22) կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության քաղաքային և գյուղական բնակավայրերում ներբնակավայրային աշխարհագրական օբյեկտների անվանակոչման, անվանափոխման, անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու և (կամ) տեղակայման վայրի համարակալման, հասցեավորման ու հասցեների պետական գրանցման կարգը հաստատելու և հասցեների գրանցման լիազոր մարմին սահմանելու մասին» թիվ 2387-Ն որոշումով, հաշվի առնելով Վահան Բաղդասարյանի դիմումը. ո ր ո շ ու մ ե մ
Սեփականության իրավունքով Վահան Բաղդասարյանին պատկանող, համայնքի Կապան քաղաքի Բաղաբուրջ թաղամասում գտնվող բնակելի տանը և տնամերձ հողամասին տրամադրել հասցե. Սյունիքի մարզ, Կապան համայնք, ք. Կապան, Բաղաբուրջ թաղամաս, թիվ 147: