Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերով, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2387-Ն որոշման հավելվածով հաստատված Կարգի 50-րդ կետի, հաշվի առնելով Սամվել Հայրյանի դիմումը և կից փաստաթղթերը, ո ր ո շ ու մ ե մ․
Սեփականության իրավունքով Սամվել Արշակի Հայրյանին պատկանող, Կապան համայնքի Արծվանիկ գյուղում գտնվող (կադաստրային ծածկագիր 09-018-0004-0016), 0․1226 հա մակերեսով բնակավայրերի նշանակության տնամերձ հողամասին, 280․5 քառ․մ մակերեսով բնակելի տանը և օժանդակ շինություններին տրամադրել հասցե՝ ՀՀ Սյունիքի մարզ, Կապան համայնք, գյուղ Արծվանիկ, Վ․ Սահակյան փողոց, թիվ 29 բնակելի տուն։