Այսօր: Շաբաթ, 19 Հոկտեմբերի 2019թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 726
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի ԹԻՎ 2 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, որոշման նախագծի քվեարկության    կողմ,        դեմ,       ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

Հաստատել Կապան համայնքի ավագանու 2017 թվականի ապրիլի 4-ի թիվ 2 արտահերթ նիստի օրակարգը.

1.Կապան համայնքի 2018-2022թթ զարգացման ծրագիրը հաստատելու մասին

2.Կապան համայնքի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանը հաստատելու մասին

3.Պետական սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 4/20 հասցեում գտնվող, ջրային նպատակային նշանակության ջրային գործառնական նշանակության 0,03523 հա հողամասը մրցույթով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու մասին

4.Պետական սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի  թիվ 4/21 հասցեում գտնվող, ջրային նպատակային նշանակության ջրային գործառնական նշանակության 0,00912 հա հողամասը մրցույթով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու համաձայնություն տալու մասին

5.Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Շահումյան թաղամասի թիվ 254-264 հասցեներում գտնվող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների  հողեր կատեգորիայի ընդերքի օգտագործման հողամասերի գործառնական նշանակության մի շարք հողամասեր ուղղակի կառուցապատման իրավունքով «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությանն օգտագործման տրամադրելու մասին

6.Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Շահումյան թաղամասի թիվ 265 հասցեում գտնվող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր կատեգորիայւ արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 0,45507 հա հողամասը «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությանը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու մասին

7.Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի  Շահումյան թաղամասի թիվ 266 հասցեում գտնվող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր կատեգորիայի արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 0,10722 հա հողամասը «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությանը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու մասին

8.Համայնքի սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Շահումյան թաղամասի  թիվ 267 հասցեում գտնվող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր կատեգորիաի արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 1,7437 հա հողամասը «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությանը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու մասին

9.Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Ծավ գյուղում գտնվող գյուղատնտեսական նշանակության 0,01585 հա վարելահողն ուղղակի վաճառքի միջոցով «Էներգացանցշին» ԲԲ ընկերությանը օտարելու մասին

10.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում գտնվող /Ձորաստան բնակավայր/ հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

11.Կապան համայնքի վարչական սահմաններում, համայնքի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 18/1 և Ձորք թաղամասի թիվ 6/23 հասցեներում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված 0,05047 հա և 0,00606 հա հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին

12.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում աղբահանության իրականացման կարգը՝ ժամանակացույցը, աղբամանների /կոնտեյներներ/ տեղադրման վայրերի սխեմաները, դրանց տեսակները և քանակը հաստատելու մասին

13.Համայնքի ղեկավարին առանձին դեպքերում պայմանագրեր կամ համաձայնագրեր կնքելու լիազորություն տալու մասին


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Կապան համայնքի ավագանու 2018 թվականի ապրիլի 4-ի թիվ 2 արտահերթ նիստի 13 նախագծից բաղկացած օրակարգը ներկայացրեց նիստը վարող, համայնքի ղեկավար Աշոտ Հայրապետյանը: Օրակարգի նախագիծը դրվեց քվեարկության և ընդունվեց 9 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ  արդյունքով: 

Նիստ

  • Կարծիքներ

 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner