Այսօր: Կիրակի, 19 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 67
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2015 թվականի N 83-Ն

ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆԸ ՄԱՏՈՒՑՎՈՂ ՀԱՆԳՍՏԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 19)-րդ կետով, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության   10  կողմ,   0  դեմ,   0  ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1.Համայնքային բյուջետային հիմնարկների կողմից բնակչությանը մատուցվող հանգստի կազմակերպման ծառայությունների դիմաց սահմանել հետևյալ վճարները. 

1)Կապան քաղաքի մանկական զբոսայգի ՀՈԱԿ-ում`

ա.  զվարճահարմարանքների /կարուսելների և ատրակցիոնների/ տոմսի արժեքը սահմանել  50-100 դրամ

բ. բացօթյա դահլիճում կազմակերպվող միջոցառումների համար վճար չի սահմանվում: 

2) Կապան քաղաքի մշակույթի կենտրոն ՀՈԱԿ-ի դահլիճում կինոցուցադրումներ կազմակերպելու համար տոմսերի արժեք սահմանել`

ա. ցերեկային`  ժամը 12:00-ից մինչև 16:00            200 դրամ

բ. երեկոյան` ժամը 16:00-ից հետո 1000 դրամ

2.Համայնքի սեփականություն համարվող գույքը` արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների և մշակույթի օջախների դահլիճները, սրահները և այլ տարածքները մարզամշակութային, հասարակական միջոցառումների կազմակերպման նպատակով իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրելու համար սահմանել հետևյալ դրույքաչափերը`

1)Կապան քաղաքի մշակույթի կենտրոն ՀՈԱԿ-ում` յուրաքանչյուր համերգային և զվարճանքի այլ միջոցառումների կազմակերպման համար` 

ա. մեծ դահլիճում` պայմանագրային, բայց ոչ պակաս 75000 դրամ

բ. կինոդահլիճում` պայմանագրային, բայց ոչ պակաս 15000 դրամ

Կապան քաղաքի մշակույթի կենտրոն ՀՈԱԿ-ում` համայնքում գրանցված մշակութային կազմակերպությունների, ստեղծագործական խմբերի և  անհատ ստեղծագործողների կողմից համերգային և զվարճանքի միջոցառումների կազմակերպման համար դահլիճները օգտագործման տրամադրելու դեպքում սահմանել զեղչ` վճարի 50%-ի չափով: 

գ. համայնքային ենթակայության կազմակերպությունների համար`անվճար

2)Կապան քաղաքի մշակույթի կենտրոն ՀՈԱԿ-ի դահլիճները հանրային և այլ միջոցառումների կազմակերպման նպատակով` պայմանագրային, բայց ոչ պակաս քան` մեկ ժամվա համար 5000 դրամ: 

3)մարզադպրոցների դահլիճներում` սպորտային, առողջարարական միջոցառումների և հանգստի կազմակերպման նպատակով օգտագործման տրամադրելու դեպքում` պայմանագրային, բայց ոչ պակաս քան` մեկ ժամվա համար 2000 դրամ: 

3.Թույլատրել համայնքի ղեկավարին` հաստատել մատուցվող ծառայությունների ցանկը և վճարի չափը` ըստ տեսակների, սույն որոշմամբ նախատեսված սահմաններում:  

4.Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի «Բնակչությանը մատուցվող հանգստի կազմակերպման ծառայությունների վճարներ սահմանելու մասին»  թիվ 139-Ն որոշումը:


Կողմ -10

ԴԱՆԻԵԼՅԱՆ ՎԱՀԵ

ԹՈՒՄԱՆՅԱՆ ԱՐԱ

ՄԵԼԻՔՅԱՆ ՄՈՒՐԱԴ

ՄԵՍՐՈՊՅԱՆ ՆԱՊՈԼԵՈՆ

ՄԻՐԶՈՅԱՆ ՄՀԵՐ

ՄԻՔԱՅԵԼՅԱՆ ՎԱՀԱԳՆ

ՄԿՐՏՉՅԱՆ ԱՐԱ

ՄՈՎՍԻՍՅԱՆ ԺԱՆ

ՇԱՀԻՆՅԱՆ ԿԱՐԵՆ

ՍԱՀԱԿՅԱՆ ԱՐԹՈՒՐ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
voroshum
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner