Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՄԱՑ ԳԱՆՁՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 19)-րդ կետով, համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության      կողմ,      դեմ,      ձեռնպահ արդյունքներով, համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

1.Համայնքի նախադպրոցական կրթության հաստատություններ հաճախող երեխաների պահպանման համար ծնողական /նրանց օրինական ներկայացուցիչների/ ամսական վճարի դրույքաչափը սահմանել 4000 դրամ: 

2.Արտադպրոցական դաստիարակության երաժշտական հաստատություններում սովորողների ամսական ուսման վճարը սահմանել ըստ բաժինների`

1) դաշնամուրային  2500 դրամ

2) լարային գործիքների /բացառությամբ թավջութակ և ալտ/ 2000 դրամ

3) փողային և հարվածային գործիքների /բացառությամբ շեփոր/ 1600 դրամ

4) երգեցողության  1600 դրամ

5) ժողովրդական գործիքներ, թավջութակ, ալտ և շեփոր  անվճար

3. Պարարվեստի, թատերական արվեստի բաժիններում   1600 դրամ

4. Կերպարվեստի և դեկորատիվ կիրառական արվեստի բաժիններում  1600 դրամ

5. Երկրորդ գործիք, երգեցողություն ուսուցանելու դեպքում սահմանել լրացուցիչ ուսման վարձավճար 500 դրամ

6. Առավել շնորհալի և երաժշտական կրթությունը շարունակելուն հակված շրջանավարտների համար սահմանել վարձավճար ըստ բաժինների՝

1) դաշնամուրային 3000 դրամ

2) լարային գործիքներ /բացառությամբ թավջութակ և ալտ/ 2500 դրամ

3) փողային և հարվածային գործիքներ /բացառությամբ շեփոր/ 2000 դրամ

4) երգեցողություն  2000 դրամ

5) ժողովրդական գործիքներ, թավջութակ, ալտ և շեփոր   անվճար

7. Մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնի և մշակույթի կենտրոնի խմբերում ընդգրկված սաների համար ամսական վճար սահմանել` 500 դրամ

7.1 Իրազեկ դպրոցական խմբերում ընդգրկված սաների համար` անվճար

8. Մարզադպրոցներում սաների ամսական ուսման վճար սահմանել  500 դրամ

9. Թեթև աթլետիկայի մարզաձևեր  անվճար

10. Հայտարարված համաճարակային, բնակլիմայական և այլ պատճառներով ուսումնական պարապմունքները դադարեցնելու ընթացքում վճար չի գանձվում: 

11. Համայնքային ենթակայության նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության հաստատությունների վճարների դրույքաչափերի նկատմամբ սահմանել 100 % զեղչ`  բնակչության առանձին խմբերի համար`

ա. զոհված և վիրավոր ազատամարտիկների երեխաներ

բ. երկկողմ ծնողազուրկ երեխաներ

գ. Հաշմանդամ երեխաներ

դ. Չորս և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքի երեխաներ

12. Թույլատրել համայնքի ղեկավարին`

1) ընդունել անհատական որոշումներ նախադպրոցական կրթության և արտադպրոցական դաստիարակության կազմակերպություններ հաճախող անապահով ընտանիքների երեխաների համար վճարի դրույքաչափի 50 %-ի չափով զեղչ սահմանելու մասին: 

2) արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների կողմից բնակչությանը վճարովի ծառայություններ մատուցելու դեպքում` հաստատել դրանց ցանկը, վճարների չափը և կարգը: 

13. Վճարների գանձման ժամկետ սահմանել մինչև վճարման ամսվան հաջորդող յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ: 

14. Ուժը կորցրած ճանաչել Կապան քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի «Կապան քաղաքային համայնքի համայնքային ենթակայության նախադպրոցական և արտադպրոցական դաստիարակության կազմակերպությունների կողմից մատուցված ծառայությունների դիմաց գանձվող վճարների դրույքաչափերը սահմանելու մասին» թիվ 138-Ն որոշումը: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner