Ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 12-րդ մասով, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 466-րդ հոդվածի 1-ին մասի, 468-րդ հոդվածի 1-ին մասի, 2020 թվականի սեպտեմբերի 4-ին կնքված անշարժ գույքի (հողամասի) վարձակալության պայմանագրի (այսուհետ նաև Պայմանագիր) 9․2 կետի և հաշվի առնելով Կապան համայնքի ղեկավարի առաջարկությունը, Կապան համայնքի ավագանին որոշում է. 1․ Սյունիքի մարզ Կապան համայնք գյուղ Եղվարդ հողամաս հասցեում գտնվող 0․3104 հեկտար մակերեսով, 09-034-0105-0068 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը (վարելահողը) վարձակալության իրավունքով Արթուր Արմենի Հովհաննիսյանին տրամադրելու մասին 2020 թվականի սեպտեմբերի 4-ին կնքված պայմանագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 1․5 կետում «5 (հինգ)» թիվն ու բառը փոխարինել «10 (տասը)» թվով ու բառով։
2) 3․1 կետում «1210 (մեկ հազար երկու հարյուր տասը) ՀՀ դրամ» թիվն ու բառերը փոխարինել «5000 (հինգ հազար) ՀՀ դրամ» թվով ու բառերով։
2․ Արթուր Արմենի Հովհաննիսյանի հետ կնքել համաձայնագիր՝ Պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ։
3․ Սահմանել, որ Պայմանագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ համաձայնագրի կնքման և դրանից ծագող իրավունքների պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվելու են Արթուր Արմենի Հովհաննիսյանի միջոցների հաշվին:
4. Համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում ապահովել սույն որոշման կատարումը։
|