Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 168
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Կապան, /+37460/720072, kapanmayor@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 փետրվարի 2018 թվականի N 1-Ա

ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 23 -Ի ԹԻՎ 1 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, որոշման նախագծի քվեարկության   8 կողմ,  0  դեմ,   0  ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին  ո ր ո շ ու մ  է.

Հաստատել Կապան համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 23 -ի թիվ 1 նիստի օրակարգը.

1.Կապան համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 10-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

2.Կապան համայնքի 2017 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին

3.Համայնքի ղեկավարին կից՝ համայնքի հնգամյա զարգացման ծրագրի կառավարման խորհրդակցական մարմին ստեղծելու և անհատական կազմը հաստատելու մասին

4.Համայնքի սեփականություն համարվող գույքը՝ Շինարարների փողոց, 8/1 հասցեի բնակարանը անհատույց /նվիրատվության կարգով/ օտարելու մասին

5.Կապանի համայնքապետարանի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի կազմը հաստատելու և համայնքի ավագանու 2012 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ 100-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին

6.Համայնքի սեփականություն համարվող գույքը վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճարների չափերը հաստատելու մասին

7.Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը մրցույթով կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու տարեկան մեկնարկային վարձավճարներ սահմանելու մասին

8.Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդով օտարելու մեկնարկային գներ սահմանելու մասին

9.Համայնքի վարչական սահմաններում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ուղղակի կառուցապատման և /կամ/ վարձակալության իրավունքով օգտագործման տրամադրելու վարձավճարներ սահմանելու մասին

10.Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մայիսի 21-ի թիվ 791 որոշմամբ գերակա շահ ճանաչված տարածքներում քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականություն հանդիսացող հողամասերի ձեռքբերման պայմանագրեր կնքելու համաձայնություն տալու մասին

11.Համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերում աճող ծառերի վիճակի գնահատում իրականացնելու և առանձին դեպքերում սանիտարական հատման համաձայնություն տալու մասին

12.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 10/69 հասցեում գտնվող 21,6 քառ.մ մակերեսով ոչ բնակելի տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին

13.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի թիվ 12/90 հասցեում գտնվող 4,2 քառ.մ մակերեսով ոչ բնակելի տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին

14.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասի թիվ 8/113 հասցեում գտնվող 15,1 քառ.մ մակերեսով ոչ բնակելի տարածքը հրապարակային սակարկություններով օտարելու մասին

15.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասի թիվ 8/6 հասցեում գտնվող 9,6 քառ. մ մակերեսով ոչ բնակելի շինությունը 0,00126 հա սպասարկման հողամասով հրապարակային սակարկություններով օտարելու մասին

16.Համայնքի սեփականություն հանդիսացող գույքը՝ Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասի թիվ 8/7 հասցեում գտնվող 9,6 քառ. մ մակերեսով ոչ բնակելի շինությունը 0,00126 հա սպասարկման հողամասով հրապարակային սակարկություններով օտարելու մասին

17.Կապան համայնքի վարչական սահմաններում գտնվող, «անհայտ» քաղաքացիներին որպես սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին

18.Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Ռ. Մինասյան փողոցի թիվ 15/4 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,002 հա հողամասը բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին

19.Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասի թիվ 3/2 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,0026 հա հողամասը բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին

20. Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Երկաթուղայինների փողոցի թիվ 7/46 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,00203 հա հողամասը բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին

21.Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Համլետավան թաղամասի թիվ 66 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,07323 հա հողամասը բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին

22.Համայնքի սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցի թիվ 4/4 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0,00398 հա հողամասը ուղղակի վաճառքի միջոցով Հայկ Հովհաննիսյանին օտարելու մասին 

23.Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Գ. Նժդեհ փողոցի թիվ 127/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,02349 հա հողամասը ուղղակի վաճառքի միջոցով Ջուլիետա Սողոմոնյանին օտարելու մասին

24.Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Գ. Նժդեհի փողոցի թիվ 129/2 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,01878 հա հողամասն ուղղակի վաճառքի միջոցով Ջուլիետա Սողոմոնյանին օտարելու մասին

25.Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի 4-րդ նրբանցքի թիվ 17/1 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,04298 հողամասը բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին

26.Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Հալիձոր թաղամասի թիվ 2/9 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության խառը կառուցապատման հողերից 0,0056 հա հողամասը մրցույթով կառուցապատման իրավունքով օգտագործման տրամադրելու մասին

27.Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Թումանյան փողոցի թիվ 3/2 հասցում գտնվող բնակավայրերի նշանակության հասարակական կառուցապատման 0,0147 հա հողամասը հասարակական կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին

28.Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Շինարարների փողոցի թիվ 3/7 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,00891 հա հողամասը բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին

29.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի վարչական տարածքում՝ Դավիթ Բեկ բնակավայրերում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին

30.Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Շահումյան թաղամասի թիվ 252 հասցեում գտնվող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր կատեգորիայի ընդերքի օգտագործման գործառնական նշանակության 0,07933 հա հողամասը ուղղակի կառուցապատման իրավունքով «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությանը օգտագործման տրամադրելու մասին

31.Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Կապան քաղաքի Շահումյան թաղամասի թիվ 253 հասցեում գտնվող, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր կատեգորիայի արդյունաբերական օբյեկտների գործառնական նշանակության 1,57815 հա հողամասը «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությանը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու մասին

32.Համայնքային սեփականություն հանդիսացող, համայնքի Սյունիք բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նշանակության այլ հողերից 0,0547 հա հողամասը «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲ ընկերությանը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու մասին

33.Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և պետության սեփականություն հանդիսացող անտառային հողերից 2,32 հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին

34.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողերից 0,5 հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին

35.Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 4,65 հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին

36.Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություն կատարելու և պետության սեփականություն հանդիսացող անտառային հողերից 0,75 հա հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին

37.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կապան համայնքի Կապան քաղաքի գլխավոր հատակագծում փոփոխություններ կատարելու և Շահումյան թաղամասում գտնվող մի շարք առանձին հողամասեր «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների հողեր» նպատակային նշանակության «ընդերքի օգտագործման հողեր» գործառնական նշանակության փոխադրելու մասին

38.«Վիկարտ» ՍՊ ընկերությանը համայնքի Կապան քաղաքի Գործարանային փողոցի թիվ 6/3 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նշանակության այլ հողերից 0,00825 հա հողամասը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու և պետական սեփականություն հանդիսացող ջրային հողերից 0,6788 հա հողամասը սահմանափակ օգտվելու իրավունքով /սերվիտուտ/ տրամադրելու համաձայնություն տալու մասին


Կողմ -8

ԱՆՏՈՆՅԱՆ ԱՐԵՆ

ԱՍՐՅԱՆ ՎԱՉԵ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԴԱՎԹՅԱՆ ՇԱՆԹ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ՄԱՆԱՍ

ԿՈՍՏԱՆԴՅԱՆ ԻՎԱՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՀԱՅԿ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԵՆ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(1.06 Մբ) Voroshum
(146.31 Կբ) Texekanq
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner