Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 29
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 15 -Ի ԹԻՎ 1 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը նիստի օրակարգը հաստատելու մասին, որոշման նախագծի քվեարկության     կողմ,     դեմ,      ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է.

Հաստատել Կապան համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 15-ի թիվ 1 նիստի օրակարգը.

1.Կապան համայնքի 2013-2016թթ սոցիալ-տնտեսական զարգացման քառամյա ծրագրի իրականացման հաշվետվությունն ի գիտություն ընդունելու մասին

2.Կապան համայնքի 2016 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին

3.Կապան համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 20-ի  թիվ 82-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

4.«Կապանի թիվ 4 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածությանը համաձայնություն տալու մասին

5. «Կապանի թիվ 5 նախադպրոցական ուսումնական հաստատություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թեկնածությանը համաձայնություն տալու մասին

6.Կապան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 07-ի թիվ 57-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

7.Կապան համայնքի ավագանու 2016 թվականի նոյեմբերի 07-ի  թիվ 71-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

8.Կապանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին

9.Կապան համայնքի ՏԻՄ ներկայացուցիչների էթիկայի և վարքի կանոնները սահմանելու մասին

10.Համայնքի սեփականություն հանդիսացող, Գր. Արզումանյան փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից 0,11334 հա հողամասը հրապարակային սակարկություններով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու մասին

11.Համայնքի սեփականություն հանդիսացող, Գր. Արզումանյան փողոցի 1-ին նրբանցքում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահողերից 0,34669 հա հողամասը հրապարակային սակարկություններով վարձակալությամբ օգտագործման տրամադրելու մասին

12.Համայնքային սեփականություն հանդիսացող, Շինարարների փողոցի թիվ 22/37 հասցեում գտնվող բնակավայրերի նշանակության բնակելի կառուցապատման 0,014 հա հողամասը բնակելի կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին

13.Համայնքային սեփականություն հանդիսացող, Կավարտ թաղամասի թիվ 158 հասցեում գտնվող էլեկտրաէներգիայի, կապի, տրանսպորտի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի նշանակության «կապի» գործառնական նշանակության 0,02 հա հողամասը կապի կայանի կառուցապատման նպատակով աճուրդով վաճառելու մասին

14.Կապան համայնքի վարչական սահմաններում, Աշոտավան թաղամասի թիվ 32/1 հասցեում գտնվող, «անհայտ» քաղաքացու որպես սեփականություն փոխանցված 0,09875 հա հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին

15.Կապան համայնքի վարչական սահմաններում, Գր. Արզումանյան փողոցի 1-ին նրբանցքի թիվ 2/1 հասցեում գտնվող, «անհայտ» քաղաքացու որպես սեփականություն փոխանցված 0,05626 հա հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին

16.Կապան համայնքի վարչական սահմաններում, Գր. Արզումանյան փողոցի 3-րդ նրբանցքի թիվ 9/9 հասցեում գտնվող, «անհայտ» քաղաքացու որպես սեփականություն փոխանցված 0,07 հա հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու մասին

17.Կապան համայնքի վարչական սահմաններում գտնվող, «անհայտ» քաղաքացիներին որպես սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին

 
Կողմ (10)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner