Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Կապանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 81
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՊԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Կապան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՀԱՄԱՐ ԱՐՏԱԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՇԻՎՆԵՐ ԲԱՑԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասով, 66-րդ հոդվածով, «Բյուջետային համակարգի մասին»  Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 9-րդ կետով, հիմք ընդունելով Կապանի համայնքապետարանի և Եվրոպական միության միջև կնքված ENPI/2016/ 381-812 դրամաշնորհային պայմանագիրը և Կապանի համայնքապետարանի և Տարածքային կառավարման և զարգացման նախարարության միջև կնքված ՊՏԶԾ3 Ազգային համաֆինանսավորման պայմանագիրը  և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության      կողմ,      դեմ,     ձեռնպահ արդյունքներով,  համայնքի ավագանին   ո ր ո շ ու մ  է.

Համաձայնություն տալ համայնքի ղեկավարի առաջարկությանը՝ Տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Եվրոպական միության և Կապանի համայնքապետարանի միջև կնքված «Բնապահպանական մարտահրավերների վերածումը հնարավորությունների. պլաստիկ թափոններից շինարարական նյութերի ստացում» ծրագրի շրջանակներում համայնքին՝ հատուկ ծրագրերի իրականացման նպատակով մասնավոր անձանց կողմից նվիրատվության կարգով տրամադրվող ֆինանսական միջոցներն այդ անձանց պահանջով որևէ առևտրային բանկում տեղադրելու նպատակով ՀՀ դրամով և արտարժույթով արտաբյուջետային միջոցների հաշիվներ բացելու մասին:

 
Կողմ (12)Դեմ (0)Ձեռնպահ (0)Չի քվեարկել (0)

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԻՎԵՏԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
3301, ք․ Կապան, Չարենցի 1
/+37460/720072
kapanmayor@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50850068@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԿԱՊԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner